Asekose TV


AsekoseTV

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։

22 hours ago | [YT] | 0

AsekoseTV

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,- ջրասուզակ Վահե Մելքոնյանը խոսել է Փամբակ գետում խեղդված քույրերի որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։

1 day ago | [YT] | 0

AsekoseTV

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից։ «Առավոտյան 7-ն անց ոստիկանությունից և քննչականից մեզ մոտ էին եկել 7-8 հոգի մարդ։ Մենք էլ, երեխաներն էլ քնած էինք։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, արդյունքում ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո նրան ձերբակալել: Եկել էին փաստաթղթերով, նախօրոք պատրաստված, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Կարծում եմ՝ սա տեղի է ունենում, որպեսզի մոտական ժամանակում, երբ ՍԴ-ն քննի ընդդիադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն»,- ասվում է տեսանյութում։

2 days ago | [YT] | 0

AsekoseTV

Դիտում ենք քիչ անց՝ 13։13-ին․․․
Բարիատրիկ վիրահատության դիմեցի. Նարե Գրիգորյանն առաջին անգամ անկեղծանում է

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի Նարե Գրիգորյանն

4 days ago | [YT] | 0

AsekoseTV

ԲԺՇԿԱԿԱՆ։ Սոնոգրաֆիան, որպես ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ քննության միջոց։ Հայկ Մանասյան

6 days ago | [YT] | 0

AsekoseTV

Ձերբակալվել է գիշերվա կեսին Երևանում դրիֆթ կատարած երիտասարդը

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, ովքեր , «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

ԲԺՇԿԱԿԱՆ։ Լեղապարկ-լեղապարկ, ինչու՞ ես նստել քարի տակ։)Հայկ Մանասյան

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

ԲԺՇԿԱԿԱՆ։ Աղիքային անանցանելիություն։ Հայկ Մանասյան

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

Դիտում ենք այսօր, 11:11-ին
Կրծքերի մեծացում,ավելորդ քաշի ազատում.հայ հայտնիներից ովքեր են դիմել բժշկին․ Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման  հյուրը Դավիթ Շամամյանն է։

1 week ago | [YT] | 0