Ընդունելով ժամանակակից մարտահրավերները, սահմանելով հստակ նպատակներ՝ Մետրում Ինվեստը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին ու սահմանած արժեքներին։ Այժմ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ, ստեղծում ենք նախագծեր՝ մեր ապագա բնակիչների հարմարավետության համար։
Մեր նախագծերն են՝
#Tsaghkadzor_Park
#Rubinytants_Complex
#AntaraInn
#Toon27
#Renet
#Emin6



Metrum Invest

🏰 Լուի Լը Վո-ն ֆրանսիական բարոկկոյի կարևորագույն ճարտարապետներից է, ով մեծ դեր ունեցավ 17-րդ դարի Ֆրանսիայի ճարտարապետական կերպարի ձևավորման մեջ։

Նրա ամենահայտնի աշխատանքներից է Վերսալի պալատի վերակառուցումը, որը սկիզբ դրեց Վերսալի վերափոխմանը․ թագավորական համեստ նստավայրից այն աստիճանաբար դարձավ Եվրոպայի ամենաշքեղ արքայական համալիրներից մեկը։

Այս նախագիծը դարձավ ֆրանսիական բարոկկոյի խորհրդանիշներից մեկը և մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական պալատական ճարտարապետության զարգացման վրա։ 🏛️

Այսօր Վերսալի պալատը գործում է որպես թանգարան և Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարեկան ընդունում է միլիոնավոր այցելուների՝ մնալով արքայական պատմության և մշակույթի ամենաազդեցիկ խորհրդանիշներից մեկը։

1 week ago | [YT] | 4

Metrum Invest

Eden Park-ում սկսվել է հերթական 2 նոր շենքերի նախավաճառքը։ Շտապե՜ք ձեռք բերել։



Գործում է Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։



Արժեքը՝ սկսած 350 000 ԴՐԱՄԻՑ։



Թաղամասը կառուցվում է Ավան վարչական շրջանից 850 մետր հեռավորության վրա` Առինջում։



Մանրամասների համար՝
📞 Հեռ․՝ 055/011 886-886
📍 Վաճառքի գրասենյակ՝ ք. Երևան, Վերին Անտառային 136/3
🌐 www.edenpark.am

#Eden_Park #Metrum_Invest
#Eden_Park_by_Metrum_Invest

3 weeks ago | [YT] | 3

Metrum Invest

«Արգելված քաղաք»-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող մեծ պալատական համալիր է🏯
Նրա ճարտարապետական ձևավորումը կապված է Քուայ Սյանգի հետ, ով ղեկավարել է համալիրի նախագծումն ու կառուցումը՝ ձևավորելով դրա ընդհանուր կառուցվածքային համակարգը և տարածքային կազմակերպումը։
📌 «Արգելված քաղաք»-ը կառուցվել է շուրջ 14 տարվա ընթացքում և երկար ժամանակ ծառայել է որպես Չինաստանի կայսրերի նստավայր։ Այն կազմված է հսկայական պալատներից, տաճարներից և բակերից՝ բաժանված արտաքին և ներքին հատվածների։
Այն ստացել է «Արգելված քաղաք» անվանումը, քանի որ այնտեղ մուտք գործել կարող էին միայն կայսրը, նրա ընտանիքը և հատուկ թույլտվություն ունեցող անձինք․ սովորական մարդկանց մուտքը խստորեն արգելված էր։

1 month ago | [YT] | 1

Metrum Invest

Ճարտարապետությունը միայն ձև չէ․ այն համակարգված մտածողություն է, որտեղ յուրաքանչյուր որոշում ունի իր տրամաբանությունն ու նպատակը։
Այս գաղափարը առաջիններից մեկը ձևակերպեց Մարկոս Վիտրուվիոս Պոլիոն իր «Տասը գիրք ճարտարապետության մասին» աշխատությունում։

Նա նշում էր, որ յուրաքանչյուր կառույց պետք է հիմնված լինի երեք առանցքային սկզբունքի վրա՝
🔹 ամրություն
🔹 օգտակարություն
🔹 գեղեցկություն

Այս երեք բաղադրիչների համադրությունը դարձավ ճարտարապետական մտածողության հիմք՝ դարերի ընթացքում ձևավորելով կառույցների նախագծման մոտեցումները։

Մ. Վիտրուվիոսի գաղափարները մեծ ազդեցություն ունեցան տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետության վրա՝ Հռոմեական կայսրությունից մինչև Վերածնունդ, նեոկլասիցիզմ և ժամանակակից ուղղություններ։ Նրա ձևակերպած համամասնության, հավասարակշռության և սիմետրիայի սկզբունքները կիրառվել են ոչ միայն շենքերում, այլև արվեստում։

Դրա ամենահայտնի օրինակներից է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը», որտեղ մարդու մարմինը ներկայացվում է իդեալական համամասնությունների համակարգում՝ արտացոլելով տարածության, ձևի և ներդաշնակության միասնականությունը։

Թեպետ Վիտրուվիոսի նախագծած կառույցների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, նրա աշխատությունը դարձավ այն հիմքը, որի վրա ձևավորվեց ճարտարապետության տեսությունը, և որը շարունակում է ազդեցություն ունենալ մինչ այսօր։

#metrum_invest #ճարտարապետություն #amcgagency

1 month ago | [YT] | 0

Metrum Invest

Ճարտարապետությունը սկսվում է գաղափարից, բայց արժեք է դառնում՝ ճշգրտությամբ։

Metrum Invest-ը AMCG Agency-ի հետ համատեղ սկսում է աշխարհի ականավոր ճարտարապետները շարքը, որի շրջանակներում ամեն շաբաթ կներկայացնենք մեկ հանրահռչակ ունեցող կառույց և նրա ճարտարապետին:

Աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը՝ Հեմյունու։

Նրա ղեկավարությամբ կառուցված Գիզայի Մեծ բուրգ-ը՝

🔹 կառուցվել է մոտ 20 տարվա ընթացքում
🔹 կազմված է շուրջ 2.3 միլիոն քարե բլոկից
🔹 յուրաքանչյուր բլոկ կշռում է միջինում 2–3 տոննա
🔹 ավելի քան 4000 տարի եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը
🔹 կառուցված է բացառիկ մաթեմատիկական ճշգրտությամբ
🔹 համամասնությունները կապվում են «ոսկե հատման» գաղափարի հետ

#metrum_invest #ճարտարապետություն #amcgagency

1 month ago | [YT] | 0

Metrum Invest

Ի՞նչ եք կարծում, ինչի այս տարի այդքան սակավաձյուն ձմեռ եղավ Ծաղկաձորում:

2 years ago | [YT] | 2

Metrum Invest

Aram Mp3-ին պարզում է մի շարք կարևոր հարցերի պատասխաններ 🔥

2 years ago | [YT] | 0

Metrum Invest

Նոր վիդեոփոդքաստ ARAM MP3-ի և METRUM INVEST-ի կողմից 🚀🔥

2 years ago | [YT] | 0